Ֆիջի կղզի-պետության իշխանությունները հրաժարվել են ազգային արժույթի` ֆիջիական դոլարի վրա Ելիզավետա 2-րդի պատկերից: Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով AFP-ն:
Համաձայն նոր դիզայնի, թագուհու պատկերին փոխարինելու են տեղական բույսերի եւ կենդանիների նկարները, որոնք Ֆիջիի ներկայիս նախագահ Վորեքե Բայնիմարամայի խոսքով, «կարեւոր են պետության համար»:
Ֆիջին բրիտանական նախկին գաղութ է եւ անկախացել է 1970թ.:





























