Հելսինկիում տղամարդը դանակով հարձակվել է երեք անցորդների վրա, հաղորդում է Life-ը՝ հղում կատարելով քաղաքի ոստիկանության վարչության թվիթերյան գրառմանը:
Ըստ նախնական տվյալների՝ վիրավորվել է երկու մեծահասակ եւ մեկ երեխա: Դեպքի վայրում կար եւս երկու երեխա: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց. նրանց վիճակի մասին տեղեկություններ չկան:
Ոստիկանությունն արդեն պարզել է հանցագործի ինքնությունը, սակայն դեռ չի հաջողվել նրան բերման ենթարկել:



























