Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նարեկ Մալյանի եւ «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջեւ տեղի ունեցած միջադեպին:

Ռուբեն Մելիքյանը, մասնավորապես, գրել է. « Տեղեկացա «Ռեստարտ» խմբակի գիշերային «գործողության» մասին։

Կարճ։ (1) Դուք կատարել եք քրեական օրենսգրքով արգելված արարք։ (2) Դուք խախտել եք հանրային տաբու։

Մեր իրավապահ համակարգը պետք է արձագանքի արագ եւ օրենքի սահմաններում խիստ։

Եթե պետությունը ճանաչի մարդու նկատմամբ իր տան շեմին ոտնձգություն գործելու քրեական իրավաչափությունը, ապա հետեւանքները կլինեն անկանխատեսելի:

Խոսքին պատասխանեք խոսքով, եթե ունեք ասելիք։ Է՞ս ինչ բան էր!!!»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Նարեկ Մալյանը հայտնել էր, որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամները հարձակվել են իր վրա, ինչից հետո ինքը տարել են ոստիկանություն:

Ավելի ուշ Նարեկ Մալյանը հայտնել էր, որ միջադեպը տեղի է ունեցել կեսգիշերին մոտ: Մոտ 10 հոգով մոտեցել եւ փորձել են քաշքշել ու ճանկռել, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն: