Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում իրավիճակի անկայունությունը կարող է հանգեցնել իրավիճակի սրման Կենտրոնական Ասիայում, նաեւ Ռուսաստանի հյուսիսկովկասյան տարածաշրջանում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Էխո Մոսկվիի» եթերում:

«Որքան անկայուն լինի իրավիճակը Մերձավոր Արեւելքում, այնքան սպառնալիքներ կլինեն, որ անբարենպաստ արժեքներով մարդիկ մեզ համար բարդություններ կհարուցեն»,- հայտարարել է նա: Միեւնույն ժամանակ Ռուսաստանի ԱԳ նախարարը խոստովանել է, որ մերձավորարեւելյան ճգնաժամը խնդիրների աղբյուր է լինելու ռուսական անվտանգության համար:

Նրա խոսքով, «այդ ալիքը երբեք չի դադարել, դա ուղղակի երբեմն լինում է թույլ հոսքով»:

«Անկախ նրանից, թե ով է գալու ղեկավարության այդ երկրներում, եթե անգամ ծայրահեղ արմատականներ չլինեն, այդուհանդերձ կայունությունը կխախտվի եւ այսպես կոչված «բրոունյան շարժում» է լինելու, որում արմատականների համար հեշտ կլինի քայլեր անել»,- ասել է Լավրովը: