Մարտի 4-ին Ազգային ժողովում ընթանում է  Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հանդիպումը գյուղատնտեսության ոլորտի հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչների հետ :

Հանդիպումը վարում է հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետանը: Պատգամավորները եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում են ինչպես գյուղատնտեսության ոլորտին, այնպես էլ հանրապետության առանձին համայնքներին: