Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին հիշեցրել է, որ 34 տարի առաջ իշխանությունը հանձնել է Լիբիայի ժողովրդին եւ ազգային կոնգրեսի միջոցով, ժողովուրդն է ղեկավարում երկիրը։
«Մեզ մոտ ժողովրդական իշխանություն է։ Ո՞վ կարող է դեմ լինել ժողովրդի իշխանությանը»,-ասել է Լիբիայի առաջնորդը՝ հանդիսավոր հավաքի ժամանակ, որը նվիված է եղել երկրում կառավարման նոր ձեւի անցնելու 34-րդ տարեդարձին:
Քադաֆին նշել է նաեւ, որ Լիբիայում չկա նախագահի պաշտոն, այդ պատճառով է նա մերժում բոլոր տեսակի հրաժարական կոչերը։ Քադաֆիի ելույթը եթեր է հեռարձակել Լիբիայի ժողովրդական հեռուստատեսությունը։
Հիշեցնենք, որ մարտի 2-ին Լիբիան նշում է ժողովրդի իշխանության հռչակման օրը։ 1977 թվականին հրապարակվել է «Սեբխիի հռչակագիրը» եւ Լիբիան վերանվանվել է Սոցիալիստական ժողովրդական լիբիական արաբական Ջամահիրիա («Ջամահիրիա» նշանակում է «ժողովրդական զանգվածների պետություն»)։
Հիշեցնենք որ ցուցարարները պահանջում են երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիի հրաժարականը։ Այս պահին Քադաֆին կորցրել է վերահսկողությունը երկրի արեւելյան մասում, ինչպես նաեւ արեւմտյան մի շարք քաղաքներում։ Արտասահմանյան երկրները տեղահանել են իրենց համաքաղաքացիներին Լիբիայից, Հայաստանի 4 քաղաքացիներ վերադարձել են ռուսական ինքնաթիռով:





























