Հայաստանը ապրանքների մեկ քառորդը ներկրում է ԵՏՄ անդամ երկրներից: Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին ներկա դրության եւ Եվրասիական տնտեսական ինտեգրման իրավիճակի, ինչպես նաեւ դրա արդյունավետության բարձրացման հիմնական ուղղությունների թեմայով քննարկմանն այս մասին հայտնեց հիմնական զեկուցող, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ դրանց թվում են նաեւ էներգակիրները, վերջնական սպառման ապրանքները եւ եթե Հայաստանն անմիջական սահման ունենար ԵՏՄ անդամ երկրների հետ, ապրանքաշրջանառությունն առանց որեւէ խոչընդոտի կիրականացվեր:
«Մենք մեր ամբողջ ներմուծման մեկ քառորդը ներկրում ենք ԵՏՄ անդամ երկրներից, ինչը մոտ 1 մլրդ 250 մլն դոլար է կազմում», - պարզաբանեց նախարարը:
Խաչատրյանը նաեւ խոսեց իր ղեկավարած գերատեսչության գործունեության հիմնական ուղղությունների մասին, այդ թվում առեւտրային քաղաքականության, հարաբերությունների մասին, որոնք կապված են երրորդ երկրների հետ առեւտրային հարաբարերույթունների, ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղաշարժի հետ, ինչպես նաեւ ԱՀԿ-ում անդամակցությանը, ներդրումային քաղաքականությանը եւ այլն:





























