Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 2-ին, ժամը 12.30-ին, Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում հայտնաբերվել եւ ոստիկանության Դիլիջանի բաժին բերման է ենթարկվել 29-ամյա Հրանտ Կ.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մարտի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի (Ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը) 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի մեղադրանքով: