Մարտի 2-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Խանջյան փողոցի 33 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 1987 թ. ծնված Ռուստամ Մ.-ին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա նույն օրը, ժամը 13.20-ին, 46 երթուղու ավտոբուսի սրահում 21-ամյա քաղաքացուհու պայուսակից գողացել է դրամապանակ:
Գողոնը հայտնաբերված է:
Կատարվում է քննություն:





























