Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 2-ին, ժամը 20.30-ին, Գեղարքունիք գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է թմբուկավոր ատրճանակ` լիցքավորված 5,6 մմ տրամաչափի 7 փամփուշտով, եւ նռնակ՝ պայթուցիչով:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքացին հայտնել է, որ ատրճանակը պատկանել է հանգուցյալ պապին: