Կոտայքի մարզում, այսօր՝ մարտի 4-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։35-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում՝ «Արծվի թեւեր» չհասած ճանապարհին, դեպի Երեւան ընթանալիս բախվել են 59-ամյա Գագիկ Ս.-ի վարած Mercedes մակնիշի 024 ՍՏ 21 համարանիշի բեռնատարը եւ 38-ամյա Գոռ Խ.-ի վարած КамАЗ մակնիշի 032 AF 61 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով բեռնատար Mercedes-ի ուղեւորը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վիրավորը, գիտակցության չգալով, վերակենդանացման բաժանմունքում մահացել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։