Հաղորդավար Համլետ Ղուշչյանի կողմից իրեն առևանգելու և իր հասցեին սպառնալիքներ հնչեցնելու հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն` դրանցում ներկայացված հանգամանքներն ստուգելու հանձնարարությամբ:

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Գլխավոր Դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ Hraparak.am-ի հետ զրույցում Համլետ Ղուշչյանը հայտնել էր, որ «Լուսաստղ »  օղու անունը եթերում տալուց հետո իրեն առևանգել են՝ հավելելով, որ ճակատին ատրճանակ է  պահվել ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից։