Մարտի 3-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Բագրևանդի փողոցի 88 հասցեում գործող «Նիագարա» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում տղամարդու դի կա․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկանները նշված հյուրանոցային համալիրի N 304 սենյակում հայտնաբերել են Արցախի Հանրապետության բնակիչ, 40-ամյա Արտյոմ Կարապետյանի դին:
Դատաբժշկի 40-ամյա արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Ոստիկանները հյուրասենյակի հարդարասեղանի վրա հայտնաբերել են 2 դատարկ ներարկիչ, իսկ դիակի տաբատի գրպանում եղել է բաց շագանակագույն փոշենման զանգված:
Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:





























