Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 4-ին, ժամը 23:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ոստիկանության զորքերի զորամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ն. Ս., ծնված 1995 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել ճամփաբաժան արգելապատնեշին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդն ավտոմեքենայից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով:

Շտապօգնության աշխատակիցները Ն. Ս.-ին տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: