Լրատվամիջոցներում հրապարակումներ են հայտնվել այն մասին, որ 7-րդ գումարման Ազգային ժողովի նիստերի օրակարգը հագեցած է: Մարտի 5-ին ԱԺ նիստում խոսելով այս մասին ասաց խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը:

Նրա խոսքով՝ դրա համար օբյեկտիվ պատճառներ կան. Ազգային ժողովի հերթական ընտրությունները անցկացվել էին մայիսին եւ  մինչ առաջին քառօրյան մի քանի ամիս ժամանակ է եղել, որի ընթացքում բազմաթիվ հարցեր են կուտակվել, ինչը թույլ է տվել, որ օրակարգը «հասունանա»:

Միրզոյանը նաեւ նշեց, որ կան բազմաթիվ օրինագծեր, որոնք քննարկումների տարբեր փուլերում են եւ հավաստիացրեց, որ շուտով խորհրդարանը հագեցած օրակարգ կունենա:

Նշենք, որ մարտի 5-ին սկսված խորհրդարանական եռօրյայի օրակարգում ընդամենը 3 հարց է: