Հայաստանի կառավարությունը դրական եզրակացություն է տվել օրինագծին, որի համաձայն աջ ղեկով մեքենաները կարող էին երկիր ներկրվել մինչեւ այս տարվա մարտի 1-ը: Մարտի 5-ին Ազգային ժողովի նիստում այս մասին հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Նրա խոսքով՝ հանրապետությունում հազարավոր քաղաքացիներ սպասում են, թե երբ տվյալ մեքենաները կներկրվեն Հայաստան եւ տվյալ հարցը հարկավոր է արագացված ռեժիմով քննարկել խորհրդարանում: Խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանն իր հերթին նշեց, որ խորհրդարանը կարող է հետեւել օրենքով սահմանված ընթացակարգերին:
Օրինագիծը խորհրդարան դեռ չի ներկայացվել:





























