Երեւանում, մարտի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23։10-ի սահմաններում Լենինգրադյան 4/14 հասցեի դիմաց բախվել են Մնացական Ա.-ի վարած BMW մակնիշի 81 ԼX 081 համարանիշի, Սերիկ Հ.-ի վարած ГАЗ 3110 մակնիշի 29 ԼՕ 911 համարանիշի եւ Արմեն Հ.-ի վարած Opel մակնիշի 35 ՏN 202 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, բախման հետեւանքով BMW-ն գլխիվայր շրջվել է։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ГАЗ 3110-ը կայանված է եղել, եւ ըստ նախնական տեղեկությունների, որը նույնպես ճշտվում է, վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդը։

Վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ իրենք չեն տուժել։