Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 4-ից 5-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 49 դեպք։

Մասնավորապես՝ խարդախության 11, մարմնական վնասվածք հասցնելու 9, անձնական ունեցվածքի գողության 8, յուրացման կամ վատնման, խուլիգանության եւ թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, կողոպուտի ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, ավտոմեքենա փախցնելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու, փոխադրելու կամ առաքելու, ինքնավնասման, կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելու կամ իրացնելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, սպառնալիքի եւ փաստաթղթի կեղծիքի 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 եւ մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 8-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: