Մարտի 4-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների եւ անձնագրային եւ վիզաների վարչության Մաշտոցի բաժանմունքի աշխատակիցների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Երեւանի Նորաշեն թաղամասից բերման է ենթարկվել 29-ամյա Սամվել Ք.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2018թ. նոյեմբերի 19-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով: