Կոտայքի մարզում, այսօր՝ մարտի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 10։30-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Ծաղիկ Հ.-ն իր վարած Volkswagen մակնիշի 10 FF 510 համարանիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Երևանյան-Կոտայք փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն 57-ամյա Սամվել Ս.-ին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել վրաերթի ենթարկվածին տեղափոխել Աբովյանի բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին ահազանգել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։





























