Հնդկաստանի բանակը հայտարարել է, որ Պակիստանի զինված ուժերը չորեքշաբթի լույս գիշերը վիճելի Քաշմիրում կրկին հրադադարի ռեժիմը խախտել են՝ գնդակոծելով հնդիկ զինվորականների դիրքերը, տուժել է մեկ մարդ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երկրի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ ականանետերի եւ հրազենի կիրառմամբ գնդակոծությունը վերականգնվել է երեքշաբթի երեկոյան, տեղական ժամանակով մոտ 22:30-ին Սունդերբանի շրջանում: «Դրանք շարունակվել են մինչեւ չորեքշաբթի մոտ 04:30: Մեր զինված ուժերը այս ագրեսիային վճռական պատասխան են տվել»,- նշել է նա:

Նա տեղեկացրել է, որ փոխհրաձգություններ են գրանցվել նաեւ Նոուշեր եւ Պունչ շրջաններում: Հնդկաստանի ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ Քաշմիրի Պակիստանին վերահսկողության տակ գտնվող հատվածում տուժել է մեկ հնդիկ զինվոր:

Քաշմիրում վերջին շրջանում, որին հավակնում են Հնդկաստանն ու Պակիստանը, իրադրությունը զգալիորեն լարվել է: Դրա պատճառը մահապարտի հարձակումն էր, որը փետրվարի 14-ին Հնդկաստանի Ջամու եւ Քաշմիր նահանգում ինքնապայթեցում էր կատարել ռազմականացված ոստիկանության ավտոշարասյան մոտ: Ահաբեկչության հետեւանքով զոհվել էր 45 մարդ: