Բաքվում հանրակացարանում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ:

Report-ը հայտնում է, որ 8 մարդ ծխից թունավորվել է եւ տարբեր այրվածքներ ստացել: Նրանցից երկուսը մահացել են:

Նախնական տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել է էլեկտրալարերի կարճ միացման պատճառով: