Մոսկվայում ծեծել են լրագրող եւ բլոգեր Յուրի Դուդի մորը եւ եղբորը: Կատարվածի մասին տեղեկացնում է Telegram-ի Mash ալիքը՝ չնշելով տեղեկատվության աղբյուրներին:
«Մոսկվայում ծեծել են լրագրող եւ բլոգեր Յուրի Դուդի մորը եւ եղբորը: Աննա Ստեպանովնայի եւ Իգորի վրա հարձակվել են մայրաքաղաքի արեւմուտքում», — ասվում է աղբյուրի հաղորդագրությունում:
Նշվում է, որ ներկայումս իրավապահ մարմինները որոնում են հարձակվողներին: Mash-ը պարզաբանում է, որ լրագրողի մոր վրա հարձակվել են դեռեւս աշնանը: Այդ ժամանակ կինը գնացել էր ոստիկանություն, սակայն այնտեղ իբրեւ թե հրաժարվել էին հետաքննել կատարվածը: Այսօր ծեծի փաստով ՌԴ ՔՕ 116-րդ հոդվածով քրեական գործ են հարուցել:
Mash-ի տվյալներով՝ հարձակվողները մի քանիսն են եղել: Ոստիկանությունում դիմում է գրել լրագրողի եղբայրը՝ Իգորը: Սակայն իբրեւ թե գործ չեն հարուցել, քանի որ վնասվածքները լուրջ չեն եղել: Դատախազությունը բողոքարկել է ոստիկանության որոշումը:
Ավելի ուշ կատարվածը մեկնաբանել է նաեւ բլոգերը:
«Ընկերներ, մեզ մոտ ամեն ինչ կարգին է: Հարձակման հետ կապված պատմությունը, որում նաեւ մայրս եւ եղբայրս էին ներգրավված, երեք ամսվա վաղեմության պատմություն է: Բոլորը ողջ եւ առողջ են, առանց լուրջ վնասվածքնեորի», —Telegram-ուևմ գրել է Դուդը:





























