Մարտի 8-ից ապրիլի 7-ը IDBank-ի կին հաճախորդները կարող են զեղչերով օգտվել բանկային մի շարք ծառայություններից. անհամեմատ մատչելի սակագներ պահատեղերի վարձակալության համար, 50 % զեղչ վճարային քարտերի տարեկան սպասարկման համար՝ Visa Infinite` 50.000 դրամ, Visa Platinum` 25.000 դրամ, Mastercard Standard` 1500 դրամ և Mastercard Gold` 5000 դրամ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են IDBank-ից։
Բանկի կին հաճախորդների համար, վերը նշված ծառայություններից մեկից օգտվելու դեպքում, կբացվեն նաև բանկային և խնայողական հաշիվներ՝ հաճախորդի նախընտրած արժույթով և բոլորովին անվճար:
Բացի այդ՝ «Բարև գարուն» ակցիայի շրջանակում IDBank-ի քարտերով վճարում կատարելիս՝ բանկի կին հաճախորդները զեղչեր կստանան նաև մի շարք սպասարկման կետերում։
«Բարև գարուն» ակցիայի ընթացքում բանկում զեղչով տրամադրվող ծառայությունների սակագներին և մանրամասներին, ինչպես նաև՝ այլ հաստատությունների կողմից տրամադրվող զեղչերին կարող եք ծանոթանալ բանկի պաշտոնական կայքէջում՝ www.idbank.am հասցեով:
IDBank-ը շնորհավորում է բոլոր կանանց և աղջիկներին գարնանային տոների կապակցությամբ և մաղթում միայն հաճելի անակնկալներով լի գարուն:





























