Լոնդոնի կենտրոնում գտնվող Icecreamist սրճարանում վաճառվող պաղպաղակը, որը պատրաստված է եղել կրծքի կաթից, հանվել է վաճառքից՝ ստուգումներ անցնելու նպատակով։

Ինչպես հաղորդվում էր ավելի վաղ, կրծքի կաթից պատրաստված Baby Gaga պաղպաղակը վաճառքի էր հանվել փետրվարին։ Icecreamist սրճարանի հիմնադիր Մեթ Օ Քոնորի խոսքով, կրծքի կաթից պատրաստվող պաղպաղակի մտահղացումը լայն արձագանք է գտել կանանց շրջանում եւ  շատ կերակրող  մայրեր ցանկություն են հայտնել մասնակցել այս նախագծին։ Բոլոր դոնորներին մանրակրկիտ կերպով հետազոտել են, իսկ պաղպաղակները մատուցելուց առաջ՝ պաստերիզացվել։ Պաղպաղակի մեկ բաժինն արժեցել է 22 դոլար, գրում է ՈՒԿՐԻՆՖՈ-ն։