Իտալիայում կանանց իրավունքների համար պայքարի օգտին ընթանում են համազգային ցույցեր, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Գործակալության տեղեկություններով՝ գործադուլ են հայտարարել նաեւ տրանսպորտային միությունները, որը տարածվում է տրանսպորտի տարբեր տեսակների վրա՝ մետրո, վերգետնյա տրանսպորտ, տաքսի եւ գնացքներ:
Չորս ժամով աշխատանքը դադարեցնում է «Ալիտալիա» ավիաընկերությունը, չեղարկվել են մի քանի ներքին եւ միջազգային չվերթներ:
Ի թիվս այլոց, բողոքի ցույցերն աջակցել են մի շարք կրթական եւ բժշկական հաստատություններ, մասնավոր ընկերություններ:
Նշվում է, որ Իտալիայում կանանց միջազգային օրը ընթացող ցույցերն ավանդույթ են դարձել: Ընդ որում՝ «Ֆեմինիստական համընդհանուր գործադուլին» միանում են նաեւ տղամարդիկ:




























