Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առիթով NEWS.am-ի տոնական հարցերին պատասխանում է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։

Մարտի 8-ին ո՞ւմ եք առաջինը շնորհավորում եւ ինչպե՞ս։

Մարտի 8-ին առաջին մայրիկիս եմ շնորհավորում եւ շնորհավորում եմ ծաղիկներով, ինչպես ընդունված է։ 

Հայ տղամարդիկ կնամեծա՞ր են։

Իսկական տղամարդը միշտ հարգում է կանանց։

Պարզե՞լ եք ձեզ համար, թե ինչ է ուզում կինը։

Ոչ, քանզի նունիսկ ինքը չգիտի՝ ի՞նչ է ուզում։

Հայաստանում կանայք պաշտպանվա՞ծ են։

Այո, Հայաստանում կանայք պաշտպանված է։ Յուրաքանչյուր քաղաքացի պաշտպանված է սահմանդրությամբ։ Թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց նկատմամբ լինում են տարբեր դրսեւորումներ, սակայն  ընդհանուր առմամբ կանայք, իհարկե, պաշտպանված են։

Ի՞նչն է նյարդայնացում տիպիկ կանացի սովորություններ մեջ։

Ոչինչ չի նյարդայնացնում։

Կնոջ մեջ ի՞նչն եք գնահատում։

Կնոջ ֆիզիկական հատկանիշները կապ չունի, ամենակարեւորը ներքին գեղեցկությունն  է։ Առհասարակ համոզված եմ, որ տգեղ կանայք գոյություն չունեն։ Կնոջ մեջ ազնվությունն  եմ գնահատում։

Ինչպե՞ս օրիգինալ կշնորհավերեք հայ կանանց։

Շնորհավորում եմ բոլոր հայ կանանց։ Առհասարակ կանայք թե՛ ընտանիքի եւ թե՛ պետության ամենակարեւոր հիմնասյուներից են եղել, կան եւ կմնան։ Հիմնասյուն, որի վրա տղամարդիկ հենվում են եւ առաջ շարժվում։