Մարտի 8-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Ճարճակիս գյուղի 4 բնակիչ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահամններում, տուժածները թունավորվել են գազօջախից գազի արտահոսքի հետեւանքով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: