Հայաստանում բջջային հեռախոսների և աքսեսուարների խանութների ամենամեծ ցանցում, ինչպես նաև մի շարք աշխարհահռչակ բրենդների պաշտոնական ներկրողն ու գործընկեր` Mobile Centre-ում մարտի 8-ին մեկնարկեց նոր` Samsung Galaxy S10e, S10, S10+ սմարթֆոնների վաճառքը։
Galaxy շարքի առաջին սմարթֆոնի մեկնարկից 10 տարի անց թողարկված նոր սմարթֆոնների շնորհանդեսը Երեւանում տեղի ունեցավ Mobile Centre-ի՝ Հյուսիսային պողոտայում գտնվող խանութ-սրահում։ Լրագրողների հետ զրույցում ընկերության բիզնեսի եւ մարկետինգի զարգացման փոխտնօրեն Արա Օհանյանը նշեց, որ պատահական չէ, որ հենց այսօր է սմարթֆոնների շնորհանդեսը։
«Այսօրվանից տրվում է պաշտոնական վաճառքի մեկնարկը, լինելու են խաղարկություններ, մրցույթներ եւ նվերներ»,- ասաց Mobile Centre ընկերության բիզնեսի զարգացման և մարկետինգի փոխտնօրեն Արա Օհանյանը:
Սմարթֆոնները աչքի են ընկնում յուրահատուկ Infinity-O դիսփլեյի, հեղափոխական Dual Pixel տեսախցիկի և արտադրողականության նորարարությունների շնորհիվ: Արա Օհանյանի խոսքով, սարքերը օժտված են կատարյալ էկրաններով, առաջադեմ ու կատարյալ տեսախցիկներով, ինտելեկտուալ ֆունկցիաներով, ինչպես նաև անլար հակադարձ լիցքավորման ֆունկցիայով «Galaxy S10-ն ունի լայն անկյունային ոսպնյակներ` 123 աստիճան տեսողական անկյունով, որը համապատասխանում է մարդու աչքին: Անվտանգության նոր մակարդակը ապահովված է Galaxy S10 և S10+ մոդելների հենց էկրանների վրա գտնվող ուլտրաձայնային մատնահետքի սկաների կողմից, իսկ արհեստական ինտելեկտի օգնությամբ օպտիմալացումը ապահովում է գաջեթի աշխատանքը 24 ժամվա ընթացքում»:
Galaxy S10, S10+, S10E սմարթֆոնները կարելի է ձեռք բերել ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկի լավագույն պայմաններով, այսինքն՝ 3-0 ակցիայով՝ առանց կանխավճարի, սպասարկման գումարի և բանկային տոկոսադրույքի:
Նշենք, որ նախնական պատվերի շրջանակում բոլոր գնորդները Mobile Centre-ի կողմից նվեր են ստացել Galaxy Buds անլար ականջակալներ, որոնք կարելի է լիցքավորել հենց նոր ֆլագմանից:





























