Հրաժարական է ներկայացրել Արմավիրի մարզի Ապագա գյուղի  համայնքապետը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը:

«Սահմանված եռօրյա ժամկետում ես որոշում կկայացնեմ եւ ժամանակավոր պաշտոնակատար կներկայացնեմ եւ հերթական արտահերթ ընտրությունների ժամանակ Ապագայում եւս համայնքապետ կընտրեն»,- ասաց նա:

Նշենք, որ Արմավիրի մարզի Ապագա գյուղի համայնքապետը անդամակցում է Հայաստանի հանրապետական կուսակցությանը, նա համայնքը ղեկավարել է 10 տարի: