Մարտի 10-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: