90 տարեկանում մահացել է պահեստային գնդապետ Գրիգորի Յավրումովը, որը 37 տարի ծառայել է հանուն Հայրենիքի բարօրության:

Վաստակած հանգստի անցնելուց հետո նա ավելի քան 25 տարի շարունակել է ղեկավարել Սահմանապահ վարչության վետերանական կազմակերպությունը՝ զգալի ազդեցություն ունենալով երիտասարդ կազմի դաստիարակության վրա: NEWS.am-ին այս մասին հայտնեցին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից:

«Գրիգորի Անդրեեւիչը զինվորական ծառայությունը սկսել է դեռ հեռավոր 1943 թվականին՝ հետագայում երկար եւ դժվար ճանապարհ անցնելով Սուվորովի ուսումնարանի սանից մինչեւ ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի շրջանային բաժնի ղեկավար: Նա ավելի քան 16 պետական եւ գերատեսչական շքանշանների է արժանացել, որնոնց թվում են՝ «Մեդալ պետական սահմանի գերազանց պաշտպանության համար», «Սահմանապահ մարմինների վետերանների արծաթե աստղը», «ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի պատվավոր աշխատակցի շքանշանը, «մարշալ Բաղրամյանի անվան մեդալը»:

Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ ծառայության ղեկավարությունը, Սահմանապահ ծառայության միջազգային վետերանների միությունը, Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության ղեկավարությունը եւ անձնակազմը, խորը վշտով վերջին հրաժեշտն են տալիս պետական անվտանգության մարմինների պատվավոր անդամ Յավրումով Գրիգորի Անդրեեւիչին, ինչպես նաեւ  ցավակցություններ հայտնում նրա հարազատներին:

Մարտական ընկերոջ, մեծատառով սպայի հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում»,- նշված է հաղորդագրությունում: