Նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:

WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսները թանկացել են 0,46 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 57,05 դոլար, փոխանցում է RT-ն:

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ մայիսյան մատակարարումներով աճել են 0,36 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 66,82 դոլարի: