ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ գարնանային տոների կապակցությամբ իրականացնում է ակցիա եւ առաջարկում «ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» վարկատեսակը գործարար կանանց համար:

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» վարկատեսակն ունի բարենպաստ պայմաններ եւ հնարավորություն կտա կանանց, ովքեր հանդիսանում են ընկերության տնօրեններ կամ համահիմնադիրներ (50% եւ ավել)` ստանալ վարկ իրենց բիզնես խնդիրների լուծման եւ զարգացման համար:

Վարկը տրամադրվում է մարտի 8-ից մինչեւ ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում, առանց ֆինանսական վերլուծության, 8% տարեկան անվանական տոկոսադրույքով, մինչեւ 8,000 եվրո գումարով, մինչեւ 7 տարի մարման ժամկետով:

Բանկը վստահ է, որ ակցիան հնարավորություն կտա գործարար կանանց     զարգացնել իրենց բիզնեսը եւ լինել ավելի մրցունակ:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ:

Մանրամասների համար այցելեք հետեւյալ հղումով: