ՄԻԱՎ վարակակիրների թվի հետազոտությունը ցույց է տվել, որ 7 երկրներում նկատվում է վարակման դեպքերի աճ, հաճախակիացել են դեռահասների վարակման դեպքերը: Այդ մասին գրում է The Manila Times-ը:
Ըստ 2010թ. Գլոբալ զեկույցի`63 երկրների մեծ մասում ՄԻԱՎ-վարակակիրների կայուն նվազում կամ լճացում է սպասվում, բացառությամբ Հայաստանի, Բանգլադեշի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի եւ Ֆիլիպինների:



























