Մարտի 13-ին արտահերթ նիստում Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը, որը թույլ է տալիս մինչեւ մայիսի 1-ը ներկրել մինչեւ Նոր տարի գնված մեքենաները:

Օրինագծի օգտին կողմ քվեարկեց 112 պատգամավոր, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Ազգային ժողովը նաեւ միաձայն  ընդունեց «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը: Օրինագծի օգտին կողմ քվեարկեց 113 պատգամավոր:

Երկրրոդ ընթերցման համար դրանց քննարկումը արագացված կարգով կանցկացվի մարտի 14-ին: