Երեւանում ընթանում է Զինված ուժերում կարգապահության, պատվի եւ արժանապատվության բարձրացման հարցերով միջազգային մեկօրյա համաժողովը:

Համաժողովն ընթանում է Պաշտպանության նախարարությունում՝ ՆԱՏՕ-ի ծրագրի եւ Հայաստանում ընթացող ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում: Համաժողովի աշխատանքներին մասնակցում են ՀՀ ՊՆ եւ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ, փորձագետներ Ֆրանսիայից, Բոսնիա եւ Հերցեգովինայից, Բուլղարիայից: Համաժողովի մասնակիցները կքննարկեն կոռուպցիայի դեմ պայքարի հարցերը, կառավարման ոլորտում բարեփոխումները: Հայաստանը ՆԱՏՕ-ի՝ պատվի եւ արժանապատվության բարձրացման ծրագրին մասնակցում է 2013 թվականից:

Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերի գնահատմամբ՝ ՆԱՏՕ-ի շաբաթը հաջող է անցնում եւ անցկացվում է երկրի համար կարեւոր ժամանակահատվածում: Գերմանիան Զինված ուժերի կառուցման ավելի քան կեսդարյա փորձ ունի եւ նույնպիսի փորձ կարգապահության, պատվի եւ արժանապատվության ամրապնդման գործում: Խնդիրներ են եղել սկզբնական փուլում, կան նաեւ հիմա: Քանի որ անհնար է բոլոր խնդիրները լուծել, գործընթացը հաջորդական է: Անհրաժեշտ է մշտապես աշխատել»,- խորհուրդ է տվել դեսպանը: