Նախօրեին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե քաղաքապետը «պրոբլեմ է ստեղծում» Աբովյան 5 հասցեում հյուրանոցի շինարարություն համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Խորհրդարանի հարգարժան պատգամավորի եւ հանրության համար պարզաբանում ենք.
«Մուտլի գրուպ» ընկերության կողմից Երեւանի Աբովյան 5/1 հասցեում իրականացվող շինարարության օրինականությունը 2018-ի փետրվարին դատարանում վիճարկել է հարեւան շինության սեփականատերը: Հայցը դատարում վարույթ է ընդունվել 2018 թվականի փետրվարի 19-ին: Այդ պահից սկսած շինարարության աշխատանքները կասեցվել են օրենքի ուժով:
Շինարարության աշխատանքերի վերսկսմանը վերաբերող հարցերի քննարկմանը հնարավոր կլինի անդրադառնալ դատարանի՝ ուժի մեջ մտած վճռի պարագայում»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դժգոհել էր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանից, որ վերջինս բոլոր շինարարությունների համար խնդիրներ է ստեղծում: «Գնա քո քաղաքապետին հարցրու, որ քաղաքին չի տիրապետում, ոչ շինարարությունից, ոչ ներդրումից,-ասել էր նա:
Համապատասխան քաղաքապետը բոլոր շինարարությունների համար պրոբլեմ է. Ծառուկյան դժգոհեց Հայկ Մարությանից





























