Ստամբուլի գլխավոր դատախազությունը բողոքարկել է 2007 թվականին թուրքաբնակ  հայ լրագրող Հրանտ Դինքի սպանության կասկածյալներին ազատ արձակելու մասին դատարանի որոշումը: Դատախազությունը դիմել է Ստամբուլի դատարան՝ մեղադրյալների կրկնակի կալանքի խնդրանքով, հաղորդում է «Անադոլուն»:

Ավելի վաղ Ստամբուլի բարձրագույն քրեական դատարանը վճռել էր պայմանական ազատ արձակել սպանության երկու կասկածյալներին:

Էրքան Գանը եւ Մուհարեմ Դեմիքալեն ազատ էին արձակվել երկրից դուրս գալու արգելքի պայմանով, մինչդեռ դատարանը որոշել էր կալանքի տակ թողնել  Ռամազան Աքյուրեքին եւ Ալի Ֆուատա Յիլմազերին:

Դինքը՝ հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիրը, 2007 թվականի հունվարի 19-ին սպանվել էր իր  խմբագրության մոտ: