Լոս Անջելեսում անցկացվող ճանապարհորդությունների եւ արկածների հեղինակավոր շոուին արդեն երկրորդ տարին կմասնակցեն Հայաստանը եւ Ղարաբաղը, գրում է Asbarez-ը։

Երկու երկրներն էլ խոշորագույն շոուում մասնակցում են  2010 թվականից եւ լավ տպավորություն են թողել հազարավոր այցելուների եւ պրոֆեսիոնալ տուրօպերատորների վրա։

Հայաստան-Արցախ միավորված սթենդը կներկայացնի հայկական խոշորագույն տուրիստական ընկերությունները եւ այցելուներին տեղեկություններ կտրամադրի այցերի մասին, կներկայացնի ֆիլմեր, ազգային պարեր եւ խոհանոց։