Բանգլադեշի Կենտրոնական բանկն աշխատանքից ազատել է Նոբելյան մրցանակի դափնեկիր, միկրովարկավորման հիմնադիր եւ Grameen Bank-ի ղեկավար Մուհամադ Յունուսին։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։

Իշխանությունները Յունուսին մեղադրում են ֆինանսական մեքենայությունների մեջ, սակայն բանկիրի կողմնակիցները նշում են, որ քաղաքական ճնշումները պայմանավորված են Յունուսի քաղաքական ազդեցության աճով։

Նշենք, որ մինչ 2009 թ. ֆինանսատնտեսական ճգնաժամը միկրովարկավորումը Հայաստանում եւս մեծ թափ էր հավաքել, մասամբ՝ միջազգային կառույցների աջակցության շնորհիվ։ Սակայն վերջին 2 տարիներին այդ ուղղությամբ լուրջ քայլեր չեն իրականացվում։ Միկրովարկեր են համարվում մինչեւ 5000 դոլար արժողությամբ վարկերը։