Բաքվում ոստիկանը վթարի պատճառ է դարձել:
ONA-ն հաղորդում է, որ «Reanault» մակնիշի ծառայողական մեքենան, որի ղեկին Ռավայեթ Մուխթարովն էր, բարձր արագությամբ անցել է եզրաքարի վրայով եւ բախվել հակառակ ուղղությամբ շարժվող «Mercedes»-ին:
Իներցիայով շարունալելով շարժումը՝ ծառայողական մեքենան բախվել է ճանապարհի ցանկապատին:
Վթարի արդյունքում ոստիկանը տարբեր մարմնական վնասվածքներ է ստացել: Տուժողին բժշկական օգնություն ցույց տալուց հետո դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ստուգել են նրա սթափությունը:
Վթարի պահին ոստիկանը ծառայության մեջ էր:





























