Երեւանում, այսօր մարտի 27-ին վրաերթ է տեղի ունեցել. Ժամը 14։25-ի սահմաններում Երեւանի բնակիչ 82-ամյա Վալենտին Ա.-ն իր վարած Toyota RAV4 մակնիշի 01 OL 666 համարանիշի ավտոմեքենայով Սայաթ Նովա պողոտա - Աբովյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել ճանապարհի թույլատրելի հատվածով անցնող 4 հետիոտնի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին՝ տեղափոխվել հիվանդանոցներ։
Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածների ինքնությունը։




























