Բաքվի միջնակարգ դպրոցում աշակերտների մի խումբ ծեծել է ուսուցչին։

Ինչպես հայտնում է haqqin.az-ը, անգլերենի ուսուցիչը 21 տարեկան է։ Տարբեր վնասվածքներ ստացած մանկավարժին օգնություն են ցուցաբերել շտապօգնության բժիշկները, որոնց դպրոց են կանչել։ Ուսուցչի վնասվածքների աստիճանը որոշելու համար փորձաքննություն է նշանակվել։ Փաստով սկսվել է ստուգում։ Միջադեպի դրդապատճառները հայտնի չեն։