Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ծայրահեղ մշուշոտ բացատրել է Գյումրիում դպրոցի տնօրենի կալանավորման պատճառները։
Լրագրողների հետ զրույցում գլխավոր դատախազը, պատասխանելով «Ո՞րն էր կին տնօրենի կալանավորման անհրաժեշտությունը» հարցին, հայտարարել է, որ եթե դատախազն այդպես է որոշել, դատախազությունը համապատասխան կերպով գնահատել է կասկածյալի գործողությունները։ Ընդ որում, Դավթյանը վստահեցրել է, որ գործին բավական մեծ ուշադրություն է հատկացվում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Գյումրիի թիվ 27 դպրոցի տնօրենը, քաղաքի բնակչուհու հայտարարության հիման վրա, մեղադրվում է խոշոր չափի կաշառք ստանալու եւ պաշտոնեական իրավասությունները գերազանցելու մեջ։





























