Մարտի 27-ին, խոշոր չափի կաշառք վերցնելու կասկածանքով դատավոր է ձերբակալվել։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։
Մեր տեղեկություններով, ձերբակալվածը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Հեբոյանն է։
1999 թվականից առ այսօր Հեբոյանն աշխատում է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։





























