Օմբուդսմեն Արման Թաթոյանը պարզաբանել է Սահմանադրական դատարան դիմելու պատճառները:

Մարտի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրավապաշտպանը պարզաբանեց, որ հսկիչ-դրամարկղային կտրոնների հարցով Սահմանադրական դատարան դիմելու պատճառը պատիժը միասնականացնելու խնդիրն է, եւ յուրաքանչյուր առանձին դեպքի հանգամանքները հաշվի առնելով՝ պատիժների քննարկման եւ որոշման անհնարինությունը:

«Խնդիրն օրենսդրության մեջ է: Այն խոշոր տուգանքներ է նախատեսում՝ 300 հազար կամ միլիոն: Օրենքը օբյկտիվ եւ սուբյեկտիվ գնահատման հնարավորություն չի տալիս:

Կան դեպքեր, երբ տնտեսվարող սուբյեկտները բողոքում են, որ նման տուգանքները նրանց համար ծանր հետեւանքներ են առաջացնում: Սահմանադրական դատարան դիմելու նպատակը այն է, որ Սահմանադրական դատարանը չափանիշներ  սահմանի, բայց ավելի լավ կլիներ հակասահմանադրական ճանաչեր օրենքի դրույթները եւ խորհրդարանին խորհուրդ տար, թե ինչպես բարեփոխել հարկային օրենսգիրքը », - նշեց Արման Թաթոյանը: