Ցավոք, հարաբերությունների այնպիսի կերպը, որը փոխառված է հանցավոր աշխարհից, դեռ հանդիպում է մեր բանակում: Այդ մասին այսօր՝ մարտի 29-ին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ավստրիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:
«Եվ դա մեր մեծագույն խնդիրներից մեկն է: Պատկերացնում եք՝ ծառայակիցները կարող են իրար հետ նստած հաց ուտել, եւ այդ ընդացքում սկսվի մի խոսակցություն, որն ավատրվի նրանով, որ մեկը վերցնի ավտոմատը եւ մյուսին գնդակահարի Սա ինքնին արդեն մի երեւույթ է, որն ինքնին վկայում է զինված ուժերում առկա խորը խնդիրների մասին»,- ասաց Փաշինյանը:
Նա նաեւ նշեց, որ պետք է խնդիրը խորությամբ ուսումնասիրվի եւ տրվի լուծում. «Մի ժամանաк ասում էին՝ «բանակը մեր սրբությունն է, եւ եկեք այս խնդիրները չբարձրաձայնենք»: Ոչ, ընդհակառակը, բանակը մեր սրբությունն է, եւ դրա համար մենք պետք է սրբենք այդ մարմինը ոչ տեղին, եւ ոչ մաքուր երեւույթներից: Ինչի՞ց ենք վախենում, որ չենք խոսում: Մեր երեխաների հարաբերությունների մասին վախենո՞ւմ ենք խոսել»:



























