Անհայտ կորած ճապոնացի երկու դպրոցականների մարմինները հայտնաբերվել են Մակքենզի լճում, Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում, տեղեկացնում է The Guardian-ը։
16-ամյա պատանիները խեղդվել են լճում, որը համարվում է Ավստրալիայի ամենատեսարժան վայրերից մեկը։
Տեղեկացվում է, որ դպրոցականներն անհետացել էին տեղի ժամանակով ժամը 17.00-ին։
Շուտով սկսվել են որոնողափրկարարական ծավալուն աշխատանքներ, որին մասնակցել է ջրային ոստիկանությունն ուղղաթիռներով։
Դեռահասների մարմինները գտնվել են շաբաթ օրը ժամը 08.20-ին։
Ոստիկանությունը հաշվետվություն է պատրաստում եւ կապի մեջ է ճապոնական հյուպատոսության հետ։
Մակքենզի լիճը գտնվում է Գրեյթ Սենդի ազգային պարկի տարածքում եւ մեծ հեղինակություն է վայելում զբոսաշրջիկների շրջանում։
Այս պահին ոստիկանությունը տեղեկացրել է, թե որ զբոսաշրջային խմբում են եղել զոհված դպրոցականները։ Հայտնի չէ նաեւ՝ լողալ իմացե՞լ են նրանք, թե՞ ոչ։
Այնուամենայնիվ, Մակքենզին բավական հանգիստ լիճ է համարվում, իսկ կատարված ողբերգությունն այս վայրերի համար արտասովոր բան է։





























