Լուչեզե հանցավոր ընտանիքի նախկին պարագլուխ Ալֆոնսե Դ՛Արկոն, որը հայտնի է որպես «Փոքրիկ Էլ», որի ցուցմունքների շնորհիվ ճաղերի հետեւում հայտնվեցին Նյու Յորքի հանցավոր աշխարհի առաջին դեմքերը, մահացել է երիկամների հիվանդության հետ կապված բարդությունից, տեղեկացնում է Fox News-ը՝ հղում կատարելով Ganglandnews.com-ին։

Լուչեզեն 89 տարեկան էր եւ վկաների պաշտպանության ծրագրի ներքո էր գտնվում։

Իրավապահ մարմինների հետ Դ՛Արկոյի համագործակցության արդյունքում, որը տասնյակ ցուցմունքներ է տվել նախկին «գործընկերների» դեմ, «իշխանազրկվեցին» ամենախոշոր մաֆիոզ դեմքերը՝ Սթիվեն Կարակապան, Լուի Նիպոլիտոն, Վինսենթե Հսկան եւ շատ ուրիշներ։